Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Իրավիճակ է փոխվել»

«Իրավիճակ է փոխվել»
13.07.2018 | 00:23

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մայրաքաղաքի թիվ մեկ թեման նոր քաղաքապետն է: Ո՞վ կստանձնի մայրաքաղաքի կառավարման ղեկը. այս հարցը հետաքրքրում է մայրաքաղաքցիներին և կուսակցությունների ներսում քաղաքական թեժ պայքարի առիթ է դարձել: Հիշեցնենք, որ մայիսից սկսած, Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողների կազմակերպած ցույցերին զուգահեռ «Ելքի» ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը բնավ չէր թաքցնում քաղաքապետի պաշտոնն ստանձնելու իր մեծ ցանկությունը, ուստի այսօր արդեն «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել՝ պատրա՞ստ է դառնալու քաղաքապետ:

-Եթե կուսակցությունը որոշի, այո: Սակայն եթե կուսակցությունն այդ հարցի ընտրությունը թողնի ինձ, ես կնախընտրեմ խորհրդարանում աշխատելը:
-Այս կարճ ժամանակահատվածում հասցրիք սիրե՞լ ԱԺ-ն:
-Այո: Եվ եթե Դուք ինձ հիշեցրիք ամիս ու կես առաջվա դրվագները, ապա ես էլ Ձեզ պետք է հիշեցնեմ, որ այն ժամանակ ես ավագանու անդամ էի, իսկ հիմա՝ ոչ: Այսինքն, իրավիճակ է փոխվել:
-Այդ դեպքում, որպես ավագանու նախկին անդամ, Ձեր կուսակցությունից ու՞մ եք տեսնում քաղաքապետ:
-Կոռեկտ չի լինի այս պահին որևէ բան ասելը, քանի որ քննարկումները դեռ չեն ավարտվել:


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ